Ալիևը դուրս է եկել Էրդողանի վերահսկողությունից․ Բաքուն կրկին չկարողացավ մերժել Մոսկվային
Ալիևը դուրս է եկել Էրդողանի վերահսկողությունից․ Բաքուն կրկին չկարողացավ մերժել Մոսկվային
Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, կարծես, Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանը դժգոհ է իր ադրբեջանցի գործընկերոջ գործողություններից, գրում է Factor.am-ը՝ հղում անելով FreeAzerbaijan-ին։
Հրապարակման համաձայն՝ գաղտնիք չէ, որ Էրդողանը շահագրգռված էր պատերազմ սկսելու հարցում, ինչից հետո ցանկանում էր ներգրավված լինել ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացին, և այդպիսով ամրապնդել իր դիրքերը Կովկասում։ Այդպիսով նա ձգտում է կյանքի կոչել իր ծավալապաշտական նկրտումները։
Սակայն Մոսկվայում եռակողմ բանակցությունների արդյունքում կողմերը հաստատեցին ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը, իսկ սա նշանակում է, որ ոչ մի նոր երկիր չի ներգրավվի վերոնշյալ գործընթացում։ Ըստ պարբերականի՝ սա Էրդողանին թիկունքից հարված էր, ով գրեթե համոզված էր, որ թե՛ իրավիճակը, թե՛ Ալիևը գտնվում են իր լիարժեք վերահսկողության տակ։
«Ադրբեջանի նախագահը չի կարողացել մերժել Մոսկվայի առաջարկը, իսկ դա Էրդողանը դիտարկում է որպես դավաճանություն։ Չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվան Ալիևի առաջ պայման է դրել, որ եթե Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացում, ապա հայկական կողմին կթույլատրվի բանակցային գործընթաց ներգրավել Լեռնային Ղարաբաղին»,- ասվում է հոդվածում։