«Ալիևը գաղտնազերծում է պայմանավորվածություններ. քաղտեխնոլոգը` խաղաղության պայմանագրի մասին
«Ալիևը գաղտնազերծում է պայմանավորվածություններ. քաղտեխնոլոգը` խաղաղության պայմանագրի մասին
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կա՞ արդյոք խաղաղության պայմանագիր, որը պատրաստվում են ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ նախապատրաստվում են ինչ-որ փաստաթղթեր, որոնք վերջնական արդյունքում գուցե կվերածվեն խաղաղության պայմանագրի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ դա ենթադրում է սահմանների ճանաչում և շատ այլ զգայուն հարցերի լուծում։
Նա հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շտապեց ազդարարել, որ կա մտադրություն բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ Նման արտահոսքեր երկրի պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եղել են։
Հիմա, ըստ նրա, խոսքը հավանաբար նախնական պայմանավորվածությունների մասին է, որոնք շոշափվել են նախորդ բանակցային գործընթացների ժամանակ, բանավոր ձևաչափով և որոնց գագաթնակետը լինելու է խաղաղության պայմանագիրը։
«Ալիևը գաղտնազերծում է շատ ու շատ պայմանավորվածություններ, նախկինում էլ շատ բաներ իմանում էինք նրա շուրթերից կամ նրա կողմից վերահսկվող մամուլից, հետևաբար Ալիևն այժմ փորձում է արագացնել գործընթացը` բացելով խաղաքարտերն ու խաղալով կատալիզատորի դեր։
Չի բացառվում, որ Ալիևի շուրթերով խոսում են նաև որոշ շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք նույնպես փորձում են խաղը բացել` ստիպելով, որ ինչ–ինչ պայմանավորվածությունների կիրակումն արագանա»,– նշեց քաղտեխնոլոգը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում