Մամուլ

Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից, փրկարարները թռչնին տեղափոխել են կենդանաբանական այգի

Փրկարարները թռչնին տեղափոխել են կենդանաբանական այգի

Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հողմավար բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

bazei dzag

Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

Կիսվել