Մամուլ

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։

Այս մասին Bavnews.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա հայտնեց, որ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։

Կիսվել