Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին․ ԱԱԾ
Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին Bavnews.an-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործով Ալեքսանդր Սարգսյանին նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1 կետով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։
Գործով նախաքննությունը շարունակվում է։