Մամուլ

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է գալիս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ին կժամանի Հայաստան` Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը աշխատանքային այց կկատարի Հայաստան», –ասվում է հաղորդագրությունում։

Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, իսկ նիստի օրակարգը ներառում է մոտ 15 հարց։

Կիսվել