Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բաբասյանը բաժանվել են
Սննդաբան Լիլիթ Բաբասյանը հրաժարվել է ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի ազգանունից և սկսել է ներկայանալ Լիլիթ Բասյան անվամբ: Սոցիալական ցանցերի բոլոր էջերում Լիլիթը փոխել է իր անունն ու ներկայանում է նոր անվամբ:
Սոցցանցային էջերից Լիլիթը հեռացրել է նաև Ալեքսանդրի հետ լուսանկարները: Ալեքսանդրի էջից համատեղ լուսանկարները հեռացված չեն:
Հայտնի է դարձել, որ Լիլիթն ու Ալեքսանդրն ամուսնալուծվելու որոշում են կայացրել: Նրանք, սակայն, չեն խոսում այս մասին: Ալեքսանդրն առայժմ մեկնաբանություն չի տալիս: Այս թեմային կանդրադառնա, երբ ժամանակը գա:
Աղբուր՝ tert.life.am