Ալեքսանդրը բարձր ջերմության պատճառով չի մասնակցել ոչ մի ավարտական երեկոյի
Դերասան Ալեքսանդր Արզումանյանի մայրիկը՝ Աննա Շահբազյանն Ինստագրամում տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել՝ անդրադառնալով որդու Վերջին զանգին:
«Վերջին օրերին երևի հոգնել եք այս նկարները անընդհատ համացանցում տեսնելուց, բայց ուզում եմ մեր կյանքի կարևոր օրերից մեկն էջում ունենալ։
Նշեմ, որ այսքանով Ալեքսանդրի համար վերջինզանգյան ուրախությունն ավարտվեց։ Բարձր ջերմության պատճառով չմասնակցեց ոչ մի ավարտական փարթիի։ Սա էլ կհիշվի՜…
Վստահ եմ, ապագան շատ հետաքրքիր կլինի, պայծառ ու գունավոր։ Համենայնդեպս մենք ամեն ինչ կանենք ու կօգնենք իր ճանապարհը հեշտ ու սահուն անցնելու համար»,- գրել է նա:
