Մամուլ

Ալեն Սիմոնյանն ուզում է օրենքով արգելել բնական եղևնիների վաճառքն Ամանորին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղևնիների և այլ փշատերևների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը:

Չնայած առաջին հայացքից սա բնապահպանական քայլ կարող է թվալ, սակայն ամբողջ աշխարհում տարածված է ամանորյա եղևնիների աճեցման պրակտիկան, երբ 4-5 տարեկան եղևնիները հատվում են, և դրանց փոխարեն աճեցվում են նորերը: Սա նույնպիսի գյուղատնտեսական ճյուղ է, ինչպես կաղամբի կամ լոլիկի աճեցումը:

Ամբողջ աշխարհում տնկում և կտրում են նաև շինափայտի ու այլ նպատակներով նախատեսված անտառներ, և դա ամենևին չի համարվում հակաբնապահպանական, այլ ճիշտ հակառակը՝ կոչված է պահպանելու բնական անտառները:

Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ընդօրինակել դրական փորձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել