Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա. Տիգրան Աթանեսյան
Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա. Տիգրան Աթանեսյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Պարոն Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:
Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում:
Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:
Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքը առերևույթ կատարելու փաստը:
ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա.Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք»,- գրել է Աթանեսյանը: