Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը ժամերով 2-րդ գծում կանգնած է․ վարորդները բողոքում են (ֆոտո)
Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը ժամերով 2-րդ գծում կանգնած է․ վարորդները բողոքում են (ֆոտո)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը մոտ 1 ժամ է կայանել է Մաշտոցի պողոտայում։
Oragir.News-ը ֆիքսել է, որ Ալեն Սիմոնյանի ծառայողական BMW մակնիշի ավտոմեքենան՝ 001HH01 պետհամարանիշներով, ինչպես նաև նրան ուղեկցող ծառայողական մեքենաները կայանված են 2-րդ գծում, ինչը անհարմարություններ է ստեղծել վարորդների համար։
Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց իշխանությունների նման վարքագծից։
«Ամբողջ օրը տաքսի ենք քշում, մի տեղ, որ 5 րոպե ավելի ենք կանգնում՝ տուգանքները գալիս են, իսկ սրանք ժամերով 2-րդ գծում կանգնում են, հետն էլ ոչ մի ոստիկան ռիսկ չի անում մոտենալ։
Երևի մտածում են՝ Ալենը կթքի երեսներին։ Ալե՛ն, արդեն զզվացրել եք․․․»,- ասաց մեր զրուցակիցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում