Ալեն Սիմոնյանը քունքի շրջանում վնասվածք և ուղեղի ցնցում է ստացել
Ալեն Սիմոնյանը քունքի շրջանում վնասվածք և ուղեղի ցնցում է ստացել
Այսօր Արամի փողոցի այգիներից մեկում ծեծկռտուք է եղել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև։
Ալեն Սիմոնյանի խոսքով Արթուր Դանիելյանի հետ ևս երկու հոգի են եղել։ Կոտրվել է Արթուր Դանիելյանի քիթը, իսկ Ալեն Սիմոնյանը բժշկական օգնություն է ստացել «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Ալեն Սիմոնյանը վնասվածք է ստացել քունքի շրջանում և ուղեղի ցնցում։
Կատարվածի մասին Ալեն Սիմոնյանը հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն։