Ալեն Սիմոնյանը Հովհաննես Ազոյանի գրառման մասին
Ալեն Սիմոնյանը Հովհաննես Ազոյանի գրառման մասին
Այսօր լրագրողների հետ ճեպարույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանելով լրագրողի՝ դերասան Հովհաննես Ազոյանի գրառման վերաբերյալ հարցին, ասաց․
«Ես համարում եմ, որ ձեր նշած անձնավորությունը անհատ է, և իշխանության ներկայացուցչի կողմից տարբեր մարդկանց ֆեյսբուքյան գրառումները մեկնաբանելն անշնորհակալ գործ է։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ նման գրառում անելն իմաստ չուներ»։
Նշենք, որ դերասան Հովհաննես Ազոյանը՝ Մեհրիբան Ալիևայի լուսանկարի տակ անգլերենով գրել է.
«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։