Դուք չեք ամաչո՞ւմ․ Ալեն Սիմոնյանը՝ ընկերոջ աղջկա հետ հանդիպելու, երեխա ունենալու լուրերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ հրապարակել, որում կոչ է անում չմտնել իր անձնական կյանք և սըեր չտարածել։
«Նոր համացանցն էի նայում, ու ինչ ստեր ու կեղծիքներ ասես իմ մասին չհանդիպեցի: Ինչեր ասես, որ չեք խոսում իմ մասին՝ իբր ես երեխա ունեմ 2-3 տարեկան, բացի իմ 3 երեխաներից, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում
Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը և այդ հիմարություններին հավատալն ու տարածելը: Դուք չե՞ք ամաչում, ամոթ է:
Ապրեք ձեր կյանքով, եթե ունեք անձնական կյանք, իսկ եթե չունեք՝ պարտադիր չէ մտնեք ուրիշների անձնական կյանք ու ստեր հորինեք, տարածեք, բավակա՜ն է, դրանով դուք ավելի շատ ձեզ եք խայտառակում»,- ասել է նա:



