Մամուլ

Ալեն Սիմոնյանը ապացույցներ ներկայացրեց, որ Նաիրա Զոհրաբյանն է տրանսգենդերին ԱԺ հրավիրել

Ալեն Սիմոնյանը ապացույցներ ներկայացրեց, որ Նաիրա Զոհրաբյանն է տրանսգենդերին ԱԺ հրավիրել

ԱԺ նախահագ Ալեն Սիմոնյաը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը

«Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին:

Եվ այսպես.
1) Բաց հրավերը եղել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի կողմից (լուսանկար 2), իսկ հանձնաժողովի նախագահն է տ-ն Զոհրաբյանը:
2) Հրավիրյալները նախապես գրանցվել են վերը նշված հանձնաժողովի քարտուղարությունում, որի ղեկավարը տ-ն Ն.Զոհրաբյանն է:
3) Մասնակիցների ցանկը և լսումներին ԱԺ մուտք գործելու անձանց ցանկը հաստատել է և խնդրել, որ ներս թողնեն կրկին տ-ն Զոհրաբյանը (լուսանկար 1) :

Հիմա հարց` ո՞վ է հրավիրել հրավիրյալներին:

Այս ամենում ոչ մի զարմանալի և արտառոց բան չկա, քանզի բացի հանձնաժողովի նախագահից որևէ մեկը լիազորված չէ վերը նշված քայլերը կատարել: 
Ցավալի է միայն այն, որ տ-ն Զոհրաբյանը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն` զբաղվում է այլոց վրա «մեղքը» բարդելով:

դեռ այսքանը…»։

Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ…

Gepostet von Alen Simonyan am Montag, 8. April 2019
Կիսվել