ԱշխարհՇոու-բիզնես

Ալեն Դելոնի կտակը փոխանցվել է իր երեխաներին․ ինչ ժառանգություն է թողել դերասանը

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի կտակը փոխանցվել է նրա երեխաներին. Այս մասին հայտնում է Figaro ամսագիրը։

Ենթադրվում է, որ փաստաթուղթը Շվեյցարիայից պատվիրված նամակով ուղարկվել է ավագ որդուն՝ Էնթոնիին, կրտսեր որդուն՝ Ալեն-Ֆաբիենին և դստերը՝ Անուշկային: Ժառանգները մեկ ամիս ժամանակ ունեն՝ ցանկության դեպքում կտակը վիճարկելու համար։

Դերասանի ժառանգության ընդհանուր գումարը գնահատվում է 300 մլն եվրո։ Դելոնի կտակի համաձայն՝ Անուշկան կստանա ունեցվածքի 50 տոկոսը, իսկ որդիները՝ 25 տոկոսը։

Նշենք, որ Ալեն Դելոնը մահացել է օգոստոսի18-ի գիշերը Օռլեանի մերձակայքում գտնվող Սուլս կոմունայի իր տանը: Նա 88 տարեկան էր։

Կիսվել