Աշխարհ

Ալեն Դելոնին կհուղարկավորեն իր շների կողքին

Ալեն Դելոնին կհուղարկավորեն իր շների կողքին

Ալեն Դելոնին, իր կտակի համաձայն, կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մատուռում, որտեղ թաղված է նրա 35 շունը:

Այդ մասին հաղորդել է BFMTV-ն։ «Հուղարկավորությունը տեղի կունենա այն մատուռում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար։ Նա նախօրոք էր այդ վայրը ընտրել»,-ասված է հայտարարության մեջ։

Իր ողջ կյանքի ընթացքում Դելոնը, ով կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան էր, ուներ ավելի քան 50 շուն: 2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե ինքը մահանա իր շան՝ Լուբոյից առաջ, ապա անասնաբույժը էֆթանազիայի ենթարկի կենդանուն, որպեսզի նրանք միասին հանգստանան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը։ Նա 88 տարեկան էր։

Կիսվել