Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է
Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է
Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը, ով մինչև 2022-ի մայիս աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ, իսկ հետո Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել դատավոր։
Ի դեպ Մերին, ՍԴ-ում ՊՇՌ թեստերի գործով ԱԺ ներկայացուցիչն էր, ու իր թերպատրաստվածությունը հիմնավորում էր նրանով, որ ժամանակ չի ունեցել գործը նորմալ ուսումնասիրելու։
Հեղափոխության զավակները խժռում են հեղափոխության զավակներին»։