Ալավերդիի կամրջի մոտից դուրս է բերվել որոնվող տղամարդու մարմինը
Քիչ առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարները և քաղաքացիները Ալավերդի քաղաքում՝ կամրջի մոտից, դուրս են բերել տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների նա Լոռու մարզի բնակիչ է և երեկ է անզգուշաբար հայտնվել Դեբեդ գետում։ Այս պահին արտակարգ իրավիճակը Լոռու մարզում պահպանվում է։
Ուժեղացված են աշխատում փրկարարները, պարեկները, Լոռու մարզպետարանի, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի, քաղաքապետարանների աշխատակիցները։