ԱԻՆ ծառայողները գնացել են Ներքին Հանդ գյուղի տարածք` զոհվածների դիեր վերադարձնելու․ նրանցից մեկի հետ կապը կորել է
ԱԻՆ ծառայողները գնացել են Ներքին Հանդ գյուղի տարածք` զոհվածների դիեր վերադարձնելու․ նրանցից մեկի հետ կապը կորել է
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։
Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»։
Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԱԻՆ և շտապ օգնության ծառայողները մտել են Ներքին Հանդ գյուղի տարածք` զոհվածների դիեր վերադարձնելու համար և գերեվարվել թշնամու կողմից։
Նշենք, որ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները գործուղղվել էին Վայոց Ձորի մարզ: