Մամուլ

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Կազիրյոկի» մոտից խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը․ «Հրապարակ»

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Կազիրյոկի» մոտից խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը

Hraparak.am-ը գրում է․ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը քիչ առաջ փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել է փախուստի։

Մեր լրագրող Անուշը տեսել է, որ ՔՊ-ականներն ու Հայկ Սարգսյանը հավաքված են Մաշտոցի պողոտայի իրենց շտաբի մոտ՝ «Կազիրյոկի» մոտ, մոտեցել և փորձել է հարց տալ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել, որ Ռուստամ Մուրադովը Մոսկվայի բանակցություններից ձեռնունայն է վերադարձել։

hayk sargsyan

Հայկ Սարգսյանը ուժով խլել է հեռախոսը, փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն քանի որ հեռախոսի վրա կոդ է դրված եղել, չի կարողացել։

Ապա հեռախոսը ձեռքին նստել է մեքենան և հեռացել՝ ասելով, որ չի տալու։ Մեր գործընկերը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, ինչին ի պատասխան ՔՊ-ականները ծաղրելով ասել են, թե ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել։

Կիսվել