Աժ-ում քաշքշուկ տեղի ունեցավ․ Ռուբեն Հակոբյանին անվտանգությունը հեռացրեց խորհրդարանից
ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև:
Ռուբեն Հակոբյանը Ազգային ժողովի շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանն՝ ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների հարցումների:
«Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- նշված է ԱԺ նախագահի օգնականի գրառման մեջ: