Մամուլ

ԱԺ-ում անցկացված փակ գաղտնի ընտրությունն ավարտվեց ՀՀԿ-ի թեկնածուների հաղթանակով, որոնցից մեկը Կարեն Կարապետյանն է

Խորհրդարանում անցկացված փակ գաղտնի ընտրությունն ավարտվեց ՀՀԿ-ի թեկնածուների հաղթանակով:

Ազգային ժողովն այսօր` սեպտեմբերի 11-ին, փակ գաղտնի քվեարկությամբ երկու ընտրություն անցկացրեց` Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամների:

Ինչպես հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությանը մասնակցած 88 պատգամավորից կողմ են քվեարկել 78-ը, դեմ` 10-ը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությանը մասնակցած 87 պատգամավորներից կողմ է քվեարկել 78-ը, դեմ` 9-ը:

Քվեարկությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց նախկին պատգամավոր Ալեքսան Կարապետյանի որդին` Կարեն Կարապետյանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ` ԿԲ Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը։

Ինչպես երեկ ԱԺ-ում հայտնել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, վերոհիշյալ թափուր պաշտոններում իր թեկնածուներին առաջադրել էր միայն Հանրապետական խմբակցությունը:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել