«ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։
Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանար իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատեր մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավեր մարդկանց կյանքը, ամրապնդեր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարեր արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացներ ժողովրդավարությունը։
ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնաք վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»: