ԱԺ-ն հյուրընկալել է 300 երեխաների՝ տոնելու գալիք Ամանորը
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը շուրջ 300 երեխաների հյուրընկալել է Բաղրամյան 26-ում։ Նրանք միասին տոնում են Սուրբ ծննդյան տոները։
Երեխաները, հիմնականում սոցիալական խոցելի խմբերից են՝ սահմանամերձ գյուղերից եկած, հաշմանդամություն ունեցող և քաղցկեղով հիվանդ երեխաներ, նրանց մեջ կային նաև Սիրիայից եկած, Արցախյան և Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների երեխաները։
Երեխաները օգտվեցին տարբեր ատրակցիններից, պարեցին, տարբեր խաղեր խաղացին և լավ ժամանակ անցկացրին։