Մամուլ

ԱԺ նախագահը նոր օգնական ունի

ԱԺ նախագահը նոր օգնական ունի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Զինա Չալիկյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից և նշանակվել ԱԺ նախագահի օգնական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Զինա Չալիկյանի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 6-ից Զինա Չալիկյանին ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

2. 2024 թվականի սեպտեմբերի 6-ից Զինա Չալիկյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի օգնական»,- ասված է կարգադրության մեջ:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ, Դավիթ Սարգսյանն ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

Կիսվել