Աշխարհ

«Ազով» խմբավորման զինյալները շենք են պայթեցրել Մարիուպոլում, փլատակների տակ 200 մարդ է մնացել

«Ազով» խմբավորման զինյալները շենք են պայթեցրել Մարիուպոլում, փլատակների տակ 200 մարդ է մնացել

«Ազով» նեոնացիստական ​​խմբավորման զինյալները բնակելի շենք են պայթեցրել  Մարիուպոլում, փլատակների տակ մոտ  200 խաղաղ բնակիչ է մնացել։ Այս մասին այսօր հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, փոխանցում է «Դոնեցկի լրատվական գործակալությունը»։

««Ազով»-ի զինյալները շենք են պայթեցրել Մարիուպոլում, 200 մարդու փլատակների տակ է մնացել, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են», – ասել է Պուշիլինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

xarkov 2

Նա հավելել է, որ «ազգայնականները շարունակում են արգելափակել խաղաղ բնակիչների տարհանումը մարդասիրական միջանցքներով»։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնբասում լռության ռեժիմ է հայտարարվել Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների՝ հումանիտար միջանցքներով դուրս բերման համար։ Դրանք կազմակերպվում են Մարիուպոլ – Նովոազովսկ եւ Վոլնովախա – Ռիբինսկ ավտոճանապարհներով:

Ուկրաինայում այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Կիսվել