Մամուլ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերու է ծնվել

«Դիլիջան» ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերու է ծնվել։

Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։