ՄամուլՇոու-բիզնեսՏեսանյութ

Ազգի 73%-ը փոշմանել է․ Արմինե Գրիգորյան

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում երգչուհու հետ խոսել ենք նրա ներկայիս գործունեության, Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների, 2018 թվականին հեղափոխությանն աջակցելու, «Ընտանեկան լուսանկար» դուետի նոր տարբերակի և այլ թեմաներ մասին։

Երգչուհին կարոտով է հիշում Սպարապետին, լիահույս է, որ նրա նման սպարապետներ մեր երկրում նորից կծնվեն:

«Ես Սպարապետի հետ «Դուք»-ով էի խոսում, ինքը՝ «դու»-ով»,- պատմեց նա:

Անդրադառնալով 2018 թվականի հեղափոխությանը և իր կողմից ցուցաբերված աջակցությանը, Արմինե Գրիգորյանը նշում է, որ իշխանափոխությունից հետո ոչ միայն նա է փոշմանել, այլև ազգի 73%-ը:

«Այո, պաշտպանել եմ, բայց փառք Աստծո՝ դա տևել է շատ քիչ: Պատերազմը, երբ սկսվեց, մեկ վայրկյան կասկած չունեի, որ պարտվելու ենք»,- ասաց նա։

Արմինե Գրիգորյանի կարծիքով՝ Արցախի վերադարձի հույս դեռևս կա, բայց գուցե արդեն ՌԴ-ի կազմում: «Ավելի լավ է ռուսները տիրություն անեն, քան ադրբեջանցիները»,- հավելեց երգչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել