Ազգը պարտվեց, երբ մեր մշակույթն սկսեցին ներկայացնել կոլոտ Հովոն, կարգին Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, աներձագ Հրաչը
Ազգը պարտվեց, երբ մեր մշակույթն սկսեցին ներկայացնել կոլոտ Հովոն, կարգին Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, աներձագ Հրաչը
Քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտե՞ք Ազգը երբ պարտվեց. երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձաք հրաչը և այլոք: Ազգ որը նայում եր Joni Brjoni-ու ուղիղ եթերները և ոչ թե կարդում ու զարգանում, չի կարող ունենալ պետություն, պետականություն, կրթություն, մշակույթ և այլն:
Հիմա հասկանում եք թե ո՞նց կապիտուլյանտը դարձավ վարչապետ, հասկացա՞ք: Հասկացեք ի վերջո մի պարզ իրականություն՝ Ազգ որը ունեցել է Նարեկացի, Թումանյան, Չարենց, Սևակ, Իսահակյան, Շիրազ և շատուշատ այլ Մեծանուն Հայորդիներ, այս հանճարներին կարդալու փոխարեն գերադասում է նայել բնության կողմից խզբզանքների (կոլոտ հովո & CO) կատարումները, այդ Ազգը մեղմ ասած ինքն իրեն տանում է ստրկության և ինքնաոչինչացման ճանապարհով:
Այն ինչ ցայտուն երևաց վերջին 3 տարում, մեր ժողովրդի 30 տարվա դեգրադացիայի վառ օրինակն է, իսկ կոլոտ հովոն նրա հավաքական կերպարը:
Հ.Գ.Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին:
Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ´ մէկը, թէ´ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զովելով՝ կորցնում է թէ´ ազգը, թէ´ մարդկութիւնը:
ՆԺԴԵՀ»։