Մամուլ

Ազատի ջրամբարից դուրս բերեցին ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, ով, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։

Shamshyan.com-ը  հայտնեց, որ Սևանից ժամանած ջրասուզակը մոտ մեկ ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեց երեխայի մարմինը և այն դուրս բերեց ափ։

Դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

jrahexc