Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը՝ մոխրամանով խփել է 29-ամյա կնոջ քթին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում գործող «Լեդի» գիշերային ակումբից դեմքին հարված ստանալու հետևանքով «Քթոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 29-ամյա Սվետլանա Հ․-ն է։
Վերջինս ոստիկաններին հայտնում է, որ հունվարի 22-ին, ժամը 02։00-ի սահմաններում «Լեդի» գիշերային ակումբում ոմն Անյան աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մոխրամանով մեկ անգամ հարվածել է իր քթին:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անյան հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ 41-ամյա Աննա Է․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։