«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր. Տավուշի մարզպետարան
«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր. Տավուշի մարզպետարան
Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե Ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանել են եղելությունը։
«Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան։
Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»-պարզաբանեցին մարզպետարանից։
«Մենք կապ հաստատեցինք նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշեց, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։
«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»,- ասված է հաղորդագրությունում: