Մամուլ

Ադրբեջանցի ֆուտբոլիստը Հայաստան է ժամանել և խոստացել գոլ խփելու դեպքում տոնել զինվորական ողջույնով

Ադրբեջանցի ֆուտբոլիստը Հայաստան է ժամանել և խոստացել գոլ խփելու դեպքում տոնել զինվորական ողջույնով

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է ալբանական «Էգնատիա» թիմի հետ։

Ալբանական «Էգնատիա» ակումբի նորեկ, ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլին ժամանել է Երևան, որտեղ վաղը կանցկացնի հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ։

27-ամյա կիսապաշտպանն, ով նախկինում հանդես է եկել ադրբեջանական այլ ակումբներում, նշել է, որ եթե խաղադաշտ մտնի և կարողանա գոլ խփել, գոլը կնշի զինվորական ողջույնով։

«Արարատ-Արմենիա» – «Էգնատիա» խաղը կայանալու է հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի մարզադաշտում։

Կիսվել