Ադրբեջանցի սակրավորը պայթել է ականի վրա
Ադրբեջանցի սակրավորը պայթել է ականի վրա
Այսօր՝ հունիսի 17-ին, ադրբեջանցի սակրավորը պայթել է ականի վրա Ջեբրայիլի շրջանում։ Ստացել է մարմնական բավականին ծանր վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի դատախազությունը։
Դեպքի վայրում իրավապահները կատարել են զննություն, նշանակվել են փորձաքննություններ։
Հայտնի է նաեւ, որ սակրավորը ականի վրա պայթել է ծառայողական պարտականությունները կատարելիս։