Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից․ Կարեն Գիլոյան
Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից․ Կարեն Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից։ Այս մասին հայտնել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Ավելի վաղ, Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն և այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով ադրբեջանական պատվիրակության Երևանից վերադառնալու որոշման մասին։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։