Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը. Վահե Հակոբյան
Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը. Վահե Հակոբյան
Սյունիքում իրավիճակը նույնն է, ադրբեջանցի զինվորականները ոչ՛ առաջխաղացում են ունեցել, ոչ՛ էլ հետ են նահանջել: Նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը.
«Ձեռնամարտից հետո բան չի փոխվել. ադրբեջանցիները, օգտվելով առիթից, որ մերոնք քիչ էին, հարձակվել են, բայց հետո լավ ծեծ են կերել: Մեր ՄՈԲ-ի ժողովուրդը՝ քաղաքապետի և առաջին կորպուսի ղեկավարությամբ, հասել են ու ադրբեջանցիներին շան սատակ արել:
Իմ տեղեկություններով՝ հիմա նույն տեղերում, նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք, իրենք մեր հողի վրա դիրքավորված են» ,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը:
Սակայն այս օրերին ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. «Մոտավորապես 1000-ից ավել իրենք են, ենթադրում եմ, այդքան կամ մի քիչ ավել մենք ենք»,-ասաց Վահե Հակոբյանը և ընդգծեց՝ իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով:
Հարցին՝ ի՞նչ վտանգ է սա ներկայացնում հայկական կողմի համար, զրուցակիցն ասաց.
«Վտանգները հետևյալն են՝ Ադրբեջանը ինչ դեմ տա, պետք է ստիպեն, որ մեր անմեղսունակը ստորագրի, որքան հասկանում եմ, ադրբեջանցիները Քյարքին էլ են ուզում, չհաշված Տավուշի համայնքները: Պատկերացնու՞մ եք, եթե Քյարքիի ավտոճանապարհը հանձնի Ադրբեջանին, բա հետո՞»,-ասաց Վահե Հակոբյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում