Ադրբեջանցի զինվորականները դուրս են հանում Որոտան համայնքի գյուղացիներին իրենց տնից (Տեսանյութ)
Ադրբեջանցի զինվորականները դուրս են հանում Որոտան համայնքի գյուղացիներին իրենց տնից (Տեսանյութ)
Mediaport տելեգրամյան ալիքը՝ տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես է թշնամին ներխուժել Սյունիքի մարզի Որոտան համայնքի մերձակա գյուղ և սյունեցիներին դուրս է արել իրենց տնից՝ հայտարարելով, որ այդ տարածքներն անցնում են Ադրբեջանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Որոտանում ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ են տվել այն ազատելու համար։ Նշենք, որ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում էին ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում։
«Տան տերերը տունը լքել են, բայց ռուսները խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ տունը մնա։ Եթե առաջնորդվում ենք GPS կոչվածով, ապա մեր սահմանում գտնվող տունը ի՞նչի է նորից թշնամին մեզանից պահանջում»- գրել էր Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Տեսանյութը ստորև