Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ադրբեջանի Շամքիրի զինվորական դատախազությունը տեղեկություն է տարածել ՊՆ N-ի զորամասի զինծառայող, շարքային Բաղիրով Նուրբալի Ասիֆ օղլուի հրազենից արձակված կրակոցի հետևանքով մահանալու մասին։
Այս մասին ասել է զինդատախազի ավագ օգնական, զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Ադրբեջանցի զինծառայողի մահվան դեպքով Շամքիրի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի ՔՕ 120.1 հոդվածի (Դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ և կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։
Ստացված տեղեկությունից հետո համապատասխան մարմինների աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դին, առգրավել իրեղեն ապացույցներ և կատարել այլ գործողություններ: