ՄշակույթՇոու-բիզնես

Ադրբեջանցի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը հրաժարվել է հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ ելույթ ունենալ նույն բեմում

Ադրբեջանցի երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին՝ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը, հայուհի Ռուզան Մանթաշյանի հետ ելույթ ունենալ նույն բեմում։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը․

«Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով:

Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»։

Ժամեր անց Յուսիֆ Էյվազովը Ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ վստահեցնելով, որ սուտ են բոլոր այն մեղադրանքները, թե ինքը հրաժարվել է հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ նույն բեմում։

Կիսվել