Մամուլ

Ադրբեջանցի դիվերսանտը ազատ է արձակվել արցախյան բանտից, բայց հրաժարվում է իր երկիր վերադառնալ՝ կյանքին սպառնացող վտանգի պատճառով

Արցախում դատապարտված դիվերսանտ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեին ազատ են արձակել 2 տարվա ազատազրկումից հետո։

2017 թվականի փետրվարի 1-ին Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեին հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որը կանխվել էր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանման կողմից և ձերբակալել էր դիվերսիայի փորձի և սահմանն ապօրինի հատելու համար։

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Հուսեյնզադեն կմեկնի երրորդ երկիր։ Պատճառը՝ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգն է։

Նշենք՝ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանական լրատվականները Հուսեյնզադեին ներկայացնում են հետևյալ որակավորմամբ․ «ծառայության ժամանակ աչքի է ընկել ոչ բավարար վարքով ու պարբերաբար ապօրինի լքել է զորամասը»:

Կիսվել