Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները. «Փաստինֆո»
Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները
Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների և ռուս խաղաղապահների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաև օդ են կրակել։
«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։