Մամուլ

Ադրբեջանցիների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ

Ադրբեջանցիների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ

Հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի բոլոր զինվորների դիակների գրպաններում, առանց բացառության, եղել են ներարկիչներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինորներին արդեն թմրեցրած վիճակում է պատերազմի ուղարկում: Սա միանշանակ ռազմական հանցագործություն է: Ամփոփելով ասեմ, որ ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, և հակառակորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի և համաչափ պատասխան:

Արցախում ներքաղաքական, տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքնեն աշխատում են, մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով, ոչ մի խուճապ չկա:

Հաղթելու ենք»,- ասաց Պողոսյանը:

Կիսվել