Ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ հայտարարելով՝ կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիության դեպքում
Ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ հայտարարելով՝ կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիության դեպքում
Ադրբեջանցիները փակել են արցախահայության ճանապարհը և հայտարարել, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ադրբեջանը փոխել է ճանապարհը փակելու նպատակը և մոտիվացիան։ Սա ակնհայտ սադրանք է ադրբեջանցիների կողմից, քանի որ նրանք փորձել են ոչ միայն խոչընդոտել Ստեփանակերտ մուտք գործելուն, այլև վախի մթնոլորտ ձևավորել», – նշել է Ներսիսյանը։
Նա հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ այն, թե իբր իրենք մարդասիրություն են դրսևորել և շտապ բուժհաստատություն են տեղափոխել կանանց, որոնց ինքնազգացողությունը վատացել է հենց իրենց՝ մեքենա ներխուժումից։
«Ադրբեջանի այդ գնահատականներն ու պարզաբանումներն այնքան պարզունակ եւ կեղծ են, ես այն կբնութագրեի հետեւյալ կերպ՝ Ադրբեջանը մարդկանց խեղդեց, որից հետո փորձեց արհեստական շնչառություն տալ, որպեսզի հայտարարի, որ մարդկանց կյանք է փրկել:
Իրավիճակն ուղղակիորեն ադրբեջանցիների կողմից սադրվել է, սադրիչ գործողությունների արդյունքում ինչ վիճակ պետք է առաջանա տարեց կանանց մոտ:
Նրանք այդ գործողություններով վստահաբար կանխատեսել էին նման իրավիճակ, որից հետո երբ ռուս խաղաղապահները փորձեցին շտապօգնություն ներգրավել, ադրբեջանցիներն անմիջապես բուժաշխատողներ ներկայացան՝ բուժօգնություն ցույց տալու նպատակով եւ հատկանշական է, որ երբ խաղաղապահները առաջարկեցին Ստեփանակերտից շտապօգնություն կանչել, նրանք ցուցադրաբար առաջարկեցին բուժօգնություն ցուցաբերել Շուշիում, եւ մերժում ստանալուց հետո արգելեցին եր շտապօգնության մեքենաների տվյալ տեղանքին մոտենալու հնարավորությունը եւ ըստ էությանը ռեուս խաղաղապահները տվյալ իրավիճակում առաջնահերթություն տվեցին մեր քաղաքացիներիկ առողջոււթյան պահպանմանը:
Դա ցուցադրական էր եւ նաեւ հումանիզմ ցուցադրելու նպատակ էր հետապնդում, եւ այդ եղանակով փորձել են քողարկել իրենց արարքը, բայց իրականում նրանք ուղղակիորեն արգելել են մեր շտապօգնության մոտենալը»,-ասաց նա: