Մամուլ

Ադրբեջանցիները տեղեկատվական հարթակում կրկնապատկել են հարձակումը մեր վրա. Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանցիք տեղեկատվական հարթակում կրկնապատկել են հարձակումը մեր վրա՝ կեղծ տեղեկատվություն, անհանդուրժողականության մթնոլորտ, երրորդ երկրների հետ իրավիճակի սրում և այլն։

Մեր կողմից , եթե չասենք պատասխան չի լինում, ապա մինիմում համարժեք որևէ պատասխան չկա, քանի որ համացանցը ողողվում է թշնամու տարածած տեղեկություններով, քանի որ պետական և մասնավոր բոլոր հատվածները ներգրավվել են այդ գործին։

Նպատակը հայերին վատ քողի տակ ներկայացնելն է, հարաբերությունների սրելն է, թե իրենց ժողովրդի , թե այլ պետության ժողովրդների հետ։

Թե ինչքան մենք կարող ենք դիմանալ այդ հարվածներին դժվար է ասել, քանի դեռ պետական մակարդակով քայլ չի կատարվում սրանց դեմ։ Ու օր օրի վրա ավելի է դժվարանալու սրանց կատարած աշխատանքի դեմը առնել։

Չեմ հասկանում, այս ամենի համար պատասխանատուները, ինչի համար են ամեն առավոտ աշխատանքի գնում ու ընդհանրապես գումար ստանում դրա համար»։

Կիսվել