Ադրբեջանցիները Կիրանցից 100 մետր են հեռու
Ադրբեջանցիները Կիրանցից 100 մետր են հեռու
Փակ է Կիրանց բերող ճանապարհը արդեն 6-րդ օրը։ Մուտքը թույլատրվում է միայն տեղի գրանցում ունեցող քաղաքացիներին։
Նաև շարունակվում է այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի շինարարությունը։ Կառավարությունից 2-3 ամիս էին նշել ճանապարհի ավարտի համար։
Այստեղ տեսանելի հատվածում այսօր աճել է սահմանապահների թիվը։
Բնակիչներն առավոտից իրենց տներն են քանդում, կտրում են բերքատու այգիների ծառերը։
Հաղորդվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։