Ադրբեջանցիները կանգնեցրել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ գնացող մեքենան, հայերենով ծխախոտ ուզել
Ադրբեջանցիները կանգնեցրել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղ գնացող մեքենան, հայերենով ծխախոտ ուզել
News.am-ը գրում է․ Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
«Մեր գյուղ եկող մեքենաներից մեկն են կանգնեցրել, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել, վարորդն ասում է, որ ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք` ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,-ասաց նա:
Խոզնավարի համայնքապետը նշեց, որ ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա են, 15 հոգով են այնտեղ:
«Գյուղից կանանց ու երեխաներին հանել ենք, մենք տղամարդկանցով ենք մնացել, զինվորականներ էլ կան մեզ հետ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։