Մամուլ

Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում

Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում

«Волна Каспия» պորտալը գրում է. «Հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել ու բառացիորեն փախչել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը բաժանելով 2 մասի։

տանկային գրոհ

Փորձելով խուսափել «կաթսայի» մեջ ընկնելուց և հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջել են։ Սակայն շրջափակման մեջ հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնել։

Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողության հաջողության դեպքում, Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը վերջ կտրվի․ չի մնա կենդանի ուժ, տեխնիկա, ռեսուրսներ, մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր ադբեջանցի անհաջող դաշնակցից»։

Կիսվել