Մամուլ

Ադրբեջանցիները զբաղեցրել են հենց գագաթային մասը. հայկական կողմի հետքայլը

Ադրբեջանցիները զբաղեցրել են հենց գագաթային մասը. հայկական կողմի հետքայլը

Այս մասին գրում է Ռազմինֆոյի ֆեյսբուքյան էջը․ Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:

Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

Կոորդինատները՝ 40.18924486527808, 45.96873917393403

sotq bardzrunq

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր, և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Կիսվել