Ադրբեջանցիները դրոշը տեղադրել էին նախկին գյուղապետի տան վրա
Ադրբեջանցիները դրոշը տեղադրել էին նախկին գյուղապետի տան վրա
Oragir.News-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Ներքին Հանդ գյուղում միջադեպ է եղել։ Ադրբեջանցիները իրենց դրոշը բերել դրել են նախկին գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի տան գլխին, ինչի հետեւանքով վիճաբանություն էր տեղի ունեցել։
Այս ամենը տեղում փորձել է լուսաբանել սյունեցի լրագրողներից Անուշ Միրզոյանը, սակայն այդ օրերին Ներքին Հանդ, Ծավ գյուղեր ժամանած ՔՊ-ականները՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, վեճի են բռնվել նրա հետ, հեռախոսը խլել, ջնջել տեսանյութերը, իսկ ավելի ուշ որպես պատիժ նրան ազատել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» զբաղեցրած պաշտոնից, որ համարձակվել է նման թեմա լուսաբանել։